«Խմբերգիչները» Хористы -2004թ.

Նախընտրելի տարիք՝ 14+

Անմոռանալի ֆիլմ այն մասին, թե իսկական ուսուցչի համար ինչ հզոր զենքերն են երաժշտությունը, կարեկցանքը, բարությունը…..Գործողությունները տեղի են ունենում 1949թ. Ֆրանսիայում։ Աղքատ երաժիշտ Կլիմենտ Մաթյոն մի կերպ աշխատանք է գտնում մի գիշերօթիկ դպրոցում, որտեղի երեխաները վարքի խնդիրներ ունեին։ Դպրոցի տնօրենը վարում էր բանտապետի քաղաքականություն, որից երեխաներն ավելի վայրի էին դառնում ու ներփակվում էին իրենց մեջ։ Մաթյոն, բնավորությամբ մեղմ ու կարեկից լինելով, փորձում է մանկավարժական նուրբ քայլերով մտերմանալ երեխաների հետ ու հոգ տանել նրանց մասին՝ անգամ եթե նրանք «ամենաանուղղելիների» խմբում են։ Մաթյոն հանում է իր թղթապանակից մի ժամանակ իր գրած մեղեդիներն ու երգչախումբ կազմում։ Երեխաները, հնչեցնելով ռիթմը, մեղեդին, աննախադեպ զգացում են ունենում՝ միասնականության բերկրանքը, մեղեդու մաքրող, վեհացնող ազդեցությունը… Ու թեև տնօրենը ամեն ջանք պիտի թափի Մաթյոյին դպրոցից հեռացնելու համար, տղաների սրտում դեռ երկար պիտի հնչեն Մաթյոյի հեքիաթային մեղեդիները…