«Սպիտակ գերություն» Белый плен Eight Below- 2005 թ.

Նախընտրելի տարիք՝ 12+

Իրական դեպքերի հիման վրա նկարահանված այս ֆիլմը հավատարմության ու միասնականության մասին է։ Այն լի է գեղեցկագույն բնապատկերներով, ունի հետաքրքիր սյուժե։Ջերի Շեփարդն աշխատում է անտարկտիդական կայանում։ Նա իր երկու գործընկերների հետ ճանապարհվել էր այնտեղ՝ մոտակայքում ընկած երկնաքարը գտնելու։ Նրանք տեղաշարժվում էին շներին լծված սահնակներով։ Սակայն վրա հասած պատահարն ու վատ եղանակը նրանց ստիպում են արագ հեռանալ՝ թողնելով շներին։ Վատ եղանակը երկար ժամանակ չի կարգավորվում, և Ջերին տանջվում է խղճի խայթից՝ շղթային գամված ու մենակ մնացած իր հավատարիմ կենդանիների համար։ Կգտնի՞ նա ելք շներին փրկելու, թե դա, ավաղ, ուշ կլինի….

Թողնել պատասխան